ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Հայտարարություն

Հայտարարություն
30.09.2023 | 19:55

Պահպանողական կուսակցությունը (ՊԿ) հիմքեր ունի վիճարկելու Հայաստանի Հանրապետության անձնագիրը կրող Սամվել Շահրամանյանի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը դադարեցնելու, գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները լուծարելու մասին 2023 թվականի սեպտեմբերի 28-ի հրամանագրի օրինականությունը, քանի որ`

ա) հրամանագիրը հակասում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանադրությանը, ըստ որի Արցախի նախագահն իրավունք չունի դադարեցել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը,

բ) հրամանագիրը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ըստ որի ՀՀ անձնագիր կրողն իրավունք չունի դադարեցնել մեկ այլ պետության, տվյալ դեպքում՝ ԼՂՀ գոյությունը,

գ) հրամանագրով պարզ չի, թե ԼՂՀ-ն գոյությունը դադարեցնելուց հետո միանում է Հայաստանի՞ն, Ադրբեջանի՞ն, թե՞ այլ պետությանը,

դ) հրամանագիրն ընդունվել է Արցախում վերսկսված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի և ռուսական հատուկ ծառայությունների ճնշման տակ։

Այսու՝

Պահպանողական կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում Սամվել Շահրամանյանի նշված հրամանագրի ապօրինությանը, հորդորում իրավական ներգործություն կիրառել, որպեսզի այն չդառնա նախադեպ և աղետալի հետևանք չունենա Հայաստանի Հանրապետության և աշխարհակարգի նկատմամբ։

ՊԿ-ն դիմում է ՀՀ իրավապահ մարմիններին, քանի որ նշված հրամանագրով լուծարվել են ԼՂՀ դատարանները և փաստացի հնարավոր չէ նշված հրամանագրի օրինականությունը վիճարկել ԼՂՀ դատարաններում։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

30.09.2023 թ.

Երևան

Դիտվել է՝ 17083

Մեկնաբանություններ